Գրածս թե՜ քրիստոնեական է, և թե՜ հիմնարար մարդկային. Արմեն Փամբուխչյան
Առհասարակ չէի ցանկանա անդրադառնալ այս թեմային, բայց կարծում եմ արժեքաբանական առումով թերևս ամենակարևորներից է:
Խոսքը մարդու անձնական տիրույթի, իր նախասիրությունների և վարքի մասին է, որտեղ մեր (գուցե ոչ միայն մեր) հասարակությունը սիրում է մխրճվել, քննարկել և իհարկե ստանձնել դատավորի դեր, այն դեպքում, երբ այդ քննարկողների և դատապարտողների անձնական եթե ներխուժես, կտեսնես իրական քաոսը և սնանկությունը:
Ժողովուրդ ջան մարդն այս աշխարհից, բոլորից և ամենից առանձին ունի մեկ տիրույթ, դա անձնականն է, որը միայն իրենն է, մոռացե՜ք ուրիշինը, ապրեք ձեր կյանքով և ձեր հոգու անկյունում քննարկեք միմիայն ձեզ առնչվող հարցերը, յուրաքանչյուրիդ անձնական կյանքում հաստատ կգտնվեն այլոց քննարկման թեմա, վստահ եղեք:
Հ.Գ. գրածս թե՜ քրիստոնեական է, և թե՜ հիմնարար մարդկային...
Կարծիքներ