Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին իրավաբանական գրասենյակից փող գողացած անձին
Հունիսի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նույն օրը մի քաղաքացուհի որպես հաճախորդ գտնվելով Տիգրան Մեծի պողոտայի իրավաբանական գրասենյակներից մեկում՝ սեղանի վրայից գողացել է 170.000 դրամ:
Նույն օրը քրեական հետախույզները Խորենացու փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել կասկածյալին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ