Գեղարքունիքի մարզում կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքում անցկացվեց 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին տարածաշրջանում բժշկական վերջնական զննություն անցած՝ զորակոչի ենթակա երիտասարդներ: Գավառի բաժանմունքի մարդաշատ բակում տիրում էր տոնական տրամադրություն, նորակոչիկների հարազատները, ընկերներն ու բարեկամները համախմբվել էին հայրենասիրության գաղափարի շուրջ. «Հայրենիքի պաշտպանությունը սրբազան պարտք է և այն պետք է կատարել մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ»:
Կարծիքներ