ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մարտի 1-ին, ժամը 21:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Հ․ Դ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Վարորդները և ուղևոր Է․ Դ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել են ԲԿ, որտեղ վարորդ Հ․ Դ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։
Կարծիքներ