Կոտայքում բեռնատարն ու «Նիսսան»-ը՝ մեջտեղից կիսված վիճակում, հայտնվել են ձորում․ ՊՆ զինծառայողը տեղում մահացել է

Կոտայքում բեռնատարն ու «Նիսսան»-ը՝ մեջտեղից կիսված վիճակում, հայտնվել են ձորում․ ՊՆ զինծառայողը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճաապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած, խճաքարով բարձված, Howo մակնիշի բեռնատարը։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհով անցնող գազատար խողովակներին և Howo-ն կողաշրջված, իսկ Nissaն-ը 2 մասի բաժանված վիճակում՝ հայտնվել են ձորակում։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները մահացածի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Ըստ աղբյուրի, նախնական տեղեկություններով մահացածը ՀՀ ՊՆ X զորամասի ծառայող է։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում