Արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները. ԱՀ ՊՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Այս մասին հայնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ