Ռուս ընդդիմադիր գործիչն ապաստանել է Թուրքիայում

Ռուս ընդդիմադիր գործիչն ապաստանել է Թուրքիայում

Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ռուսական դատարանը սահմանափակել էր Սոբոլի ազատ տեղաշարժը։ Մոսկովյան դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել 2021-ի հունվարին «չարտոնված հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու մեջ» և կայացրել  նրա ազատությունը մեկուկես տարով սահմանափակելու վճիռ:

Դատարանը վճռել էր Սոբոլի ոտքին ամրացնել հատուկ հսկողության սարք, որը թույլ կտա հետևել նրա տեղաշարժին: Ինքը՝ մեղադրյալը, նախորդ շաբաթ հայտարարել էր, որ այդ որոշումը քաղաքական է և կարող է մեկնաբանվել որպես երկրից հեռանալու կոչ։

Դրանից հետո ռուսական և թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սոբոլը օգոստոսի 7-ին հեռացել է երկրից՝ ապաստանելով Թուրքիայում։ Սոբոլի մտերիմ շրջանակներից այս պնդման վերաբերյալ դեռևս որևէ մեկնաբանություն չի արվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում