Աղբյուր Սերոբի բնակչությունն իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
Երեկ՝ 28.08.2020թ.-ին, ժամը 11:00-ին Աղբյուր Սերոբ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներ Ռուզաննա Մարտիրոսյանը, Արտաշես Հակոբյանը և Դավիթ Պետրոսյանը ՀՀ Նախագահի աշխատավայրում հանդիպեցին Նախագահի աշխատակազմին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանի գլխավորությամբ: Աշխատակիցները մանրամասն ծանոթացան բնակչության խնդրին և խոստացան իրենց իրավասությունների շրջանակում ձեռնարկել համապատասխան քայլեր:
Աղբյուր Սերոբի բնակչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին և Հանրապետության նախագահի
աշխատակազմին ընդունելության համար:
Աղբյուր Սերոբի բնակիչներ.
Այսօր՝ 28.08.2020թ.-ին, ժամը 11:00-ին Աղբյուր Սերոբ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներ Ռուզաննա Մարտիրոսյանը, Արտաշես...
Опубликовано «Արժանապատիվ քաղաքացի» Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչներ Пятница, 28 августа 2020 г.
Կարծիքներ