Լավրով. Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը
Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը արձագանքեն մեր նախագահի կոչին, դադարեցնեն դիմադրությունը, վայր դնեն զենքերը»,- ասել է նախարարը։
Նա նաեւ վստահեցրել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում որեւէ կերպ ճնշել ուկրաինացի զինվորականներին։
Կարծիքներ