Սիրիայի նախագահն իր վճռական աջակցությունն է հայտնել Ռուսաստանի «հատուկ գործողությանը»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը վճռական աջակցություն է հայտնել Ռուսաստանի՝ Դոնբասի պաշտպանության համար իրականացվող հատուկ օպերացիային, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ria.ru-ն։
«Սիրիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայի նախագահն արտահայտել է իր վճռական աջակցությունը Ռուսաստանի հատուկ գործողությանը՝ պաշտպանելու Դոնբասի Հանրապետության խաղաղ բնակչությանը։ Նա քննադատել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունը, որն իր ժամանակին հանգեցրել է լրջագույն դեգրադացիայի նաեւ Մերձավոր Արեւելքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ