Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 ավտոմեքենա

Փետրվարի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում, Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Կապան-Տաթև և Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում