«Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում կլինի «Շկենդիա»-ն
Հայտնի է Երևանի «Արարատ»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում «Արարատի» մրցակիցն է մակեդոնական «Շկենդիա»-ն:
Հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 14-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ի մրցակիցը: Վիճակահանության արդյունքում «Փյունիկ»-ի մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։
Կարծիքներ