Ովքեր պատերազմից հետո լքեցին իրենց պաշտոնը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Freenews.am-ը ընթերցողին հիշեցնում է, թե ինչ պաշտոնանկություններ եղան Հայաստանում պատերազմի ավարտից հետո, ինչպիսի փոփոխություններ եղան երկրի ղեկավար կազմում:
Այսպիսով, պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ում փոխարինեց Արա Այվազյանը: Պաշտոնը լքեց նա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նույն օրը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվեց Արտակ Դավթյանը, Պեկ նախագահի տեղակալի պաշտոնից՝ Միքայել Փաշայանը: Մի քանի օր անց՝ նոյեմբերի 24-ին, ՊՆ փոխնախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Գաբրիել Բալայանը: Նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, Նաիրա Մարգարյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Նոյեմբերի 26-ին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվեց Տիգրան Խաչատրյանը, նրան փոխարինեց Վահան Քերոբյանը: Նախարարի լիազորությունները դադարեցրին նաև Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Պն Դավիթ Տոնոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Պաշտոնները լքեցին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: ՔՊ վարչության անդամ Նարեկ Բաբայանն էլ փետրվարին լքեց Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Ավելի ուշ, արդեն 2021 թվականին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին փոխարինելու եկավ Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը: Օրենքի ուժով աշխատանքից ազատվեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Չնայած բազմաթիվ պաշտոնանկությունների՝ կառավարության կազմում եղան վերադասավորումներ:
Կարծիքներ