Պետք չէ Ադրբեջանում պահվող գերիներից մեկին կարևորել մյուսից, թափահարել մեկի նկարն ու անտեսել մյուսին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների հարցին:
« Ադրբեջանում պահվող գերիների հարցում այլընտրանք չկա, պետք է վերադառնան Հայաստան, բայց և պետք չէ նրանցից մեկին կարևորել մյուսներից։
Նրանցից ոչ մեկ առավել չէ մյուսներից ու ոչնչով ավել չէ մյուսներից։
Պետք չէ թափահարել գերիներից միայն մեկի կամ մի քանիսի նկարը ու մոռացության տալ, անտեսել մյուսներին։
Բոլորն էլ մերն են»,- գրել է նա:
Կարծիքներ