Չպատվաստվածների համար Հայփոստ և այլ վայրեր մուտք գործելու սահմանափակումների մասին քննարկումներ կան․ ԱՆ-ից հաստատում են

Չպատվաստվածների համար Հայփոստ և այլ վայրեր մուտք գործելու սահմանափակումների մասին քննարկումներ կան․ ԱՆ-ից հաստատում են

Օրեր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ չպատվաստվածների մուտքը  «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքներ կարգելվի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նպատակը  թոշակառուներին համավարկի հետևանքներից պաշտպանելն է:

Պարզաբանումներ ստանալու նպատակով «Հայկական ժամանակը» կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության հետ, որտեղից հաստատեցին շրջանառվող այդ լուրերը՝ նշելով. «Այո, ոչ միայն «Հայփոստ»-ում, նաև այլ հասարակական վայրերում սպասվում են նոր սահմանափակումներ չպատվաստվածների համար: Այս պահին դրանք ակտիվ  քննարկվում են։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ այս գործողություններով փորձում են ամեն բան անել կորոնավիրուսի համար թիրախային խումբ դարձած չպատվաստված քաղաքացիներին համավարակի ցավալի հետևանքներից զերծ պահելու համար, քանի որ հիմնականում հենց չպատվաստված քաղաքացիներն են, որ չեն կարողանում հաղթահարել համավարակը։

Հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում