Հայ գերի Գագիկ Ոսկանյանի մեղադրանքի համաձայն՝ Բաքվում նրան սպառնում է ցմահ ազատազրկում

Հայ գերի Գագիկ Ոսկանյանի մեղադրանքի համաձայն՝ Բաքվում նրան սպառնում է ցմահ ազատազրկում

Քելբաջարում կալանավորված և գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք՝ Ադրբեջանը վերջինիս որակումէ  իբրև դիվերսատ:

Այսօրվա նիստում դատավորը «մեղադրյալ»-ին բացատրել է իր իրավունքները։

Դատական քննությունը հայտարարվել է բացված, մեղադրղ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը.

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Այս տարվա օգոստոսի 16-ին Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը ԱՀ տարածքում ահաբեկչական դիվերսիոն գործողություն իրականացնելու նպատակով խախտել է ԱՀ պետական սահմանը Հայաստանի հետ՝ Քալբաջարի շրջանի Իստիսու գյուղի տարածքով անցնող հատվածում։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ձերբակալել են դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Ոսկանյան Գագիկին։

Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Զինաթափման ժամանակ նա զինված դիմադրություն է ցույց տվել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին և փորձել սպանել նրանց։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 (զենքի և ռազմամթերքի մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 214.2.1, 214.2.3 (ահաբեկչություն մի խումբ անձանց կողմից նախապես հրազենի գործադրմամբ): դավադրություն), 29.120 (սպանության փորձ), 228.2.1 (անօրինական կերպով հրազեն ձեռք բերել, փոխադրել, պահել մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով), 283.2.1 (ազգային ատելություն հրահրելուն ուղղված գործողություններ ուժի կիրառմամբ) և 318.2. (խմբակային անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԱՀ սահմանի ապօրինի հատումը ուժի կիրառմամբ)»,-ասված է առաջադրված մեղադրանքում, որը ներկայացրեցինք առանց խմբագրման:

Առաջադրված մեղադրանքում հայ պահեստազորայինն իրեն մեղավոր չի ճանաչել։

Դատավորը հայտարարել է, որ հոդվածներից մեկով ամբաստանյալը կարող է պատժվել ցմահ ազատազրկմամբ, իսկ մյուսով՝ 20 տարվա ազատազրկմամբ։

Դատական նիստը շարունակվում է մեղադրյալների և տուժողների ցուցմունքներով։ Թե ինչ տուժողների մասին է խոսքը՝ պարզ չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատական այս հերթական շոուն ընթանում է Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ։

Հիշեցնենք՝ Քելբաջարում ադրբեջանցի զինվորականների կողմից կալանավորված ու գերեվարված եռամսյա պարտադիր վարժական հավաքների մասնակից Գագիկ Ոսկանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական կողմում, մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու և զինված խմբավորման կազմում «ահաբեկչության փորձ» իրականացնելու, ադրբեջանցի սահմանապահներին «սպանել» փորձելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում