ԼՂ նախկին պաշտոնյաները նպատակ ունեն վերագործարկել պետական ինստիտուտները որպեսզի ՀՀ բյուջեից շարունակեն աշխատավարձ ստանալ․ Տարոն Չախոյան
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ նախկին պաշտոնյաների Ադրբեջանի հետ բանակցելու պատրաաստակամության մասին։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
ԼՂ նախկին պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, թե ցանկանում են կամ կարող են ԼՂ հայերի իրավունքների համար բանակցել Ադրբեջանի հետ։
Նույն անձանց 2020-2023-ին Հայաստանը կոչ էր անում բանակցել Ադրբեջանի հետ, ականջալուր չեղան, արդյունքում եղավ էթնիկ զտում ու ԼՂ լուծարում։
ԼՂ նախկին պաշտոնյաների՝ Ադրբեջանի հետ բանակցելու հայտարարությունները 2 նպատակ են հետապնդում՝
1) Հայաստանում վերագործարկել ԼՂ պետական ինստիտուտները ու ստանալ պաշտոնյայի կարգավիճակ։
2) Շարունակել Հայաստանի բյուջեից ստանալ աշխատավարձ։
Բայց՝
ՀՀ-ում ԼՂ ոչ մի ինստիտուտ չի կարող գործել, պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ, սա անվտանգային հարց է։ Հակառակ դիրքորոշումը լի է անվտանգային սպառնալիքներով ու նոր մարտահրավերներով։
ՀՀ քաղաքացին չպետք է վճարի ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար, որոնց ղեկավարները ստորագրել են ԼՂ լուծարելու մասին փաստաթուղթը, իսկ իրենց հայրենակիցներին այսօր սպառնում են գլուխ կոտրելով և պրակտիկորեն ոչ մի խնդիր չեն լուծելու։
Կարծիքներ