Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 970 դոլար

Եվրոպայում գազի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 970 դոլար

Եվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 12-ին սակարկությունների բացմանն իջել Է մինչեւ 970 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն այս պահին հաստատվել Է հազար խորանարդ մետրի դիմաց 970 դոլարի մակարդակում: Նախօրյակին Եվրոպայոում գազի գինը բարձրացել Էր հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1123 դոլար, բայց օրվա վերջին կրկին իջել Է 1000 դոլարի սահմաններ:

Հոկտեմբերի 6-ին TTF-ն սահմանեց նոր պատմական առավելագույնը, երբ գազի գինը գերազանցեց 1900 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, բայց դրանից հետո սկսեց շեշտակիորեն իջնել:

Սակարկությունները փակվելիս գինն իջավ մեկուկես անգամ: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր փոփոխականությունը կապված Է այդ թվում գազի պահեստարանների ցածր լցվածությամբ մոտեցող ձմեռվանից առաջ, հեղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում