Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 238 միլիոն մարդ է վարակվել

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 238 միլիոն մարդ է վարակվել

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 238 միլիոն 273 հազար 817:

Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 857 հազար 438 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 44 միլիոն 455 հազար 951 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 714 հազար 056-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 985 հազար 920-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 450 հազար 963 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 582 հազար 738 հիվանդացած, մահացել Է 601 հազար 213 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 49 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 625,1:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2203, Հնդկաստանում՝ 323, Բրազիլիայում՝ 2803 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում