Կլիչկոն հիասթափված է Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի մերժումից
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հիասթափություն է հայտնել Ուկրաինային զենք մատակարարելուց Բեռլինի հրաժարվելու, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ Գերմանիայի իշխանությունների դիրքորոշման կապակցությամբ։ Նա իր տեսակետն արտահայտել է երկուշաբթի օրը գերմանական Bild թերթում հրապարակված հոդվածում։
«Ուկրաինայում մեծ հիասթափություն կա, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ «Հյուսիսային հոսք 2»-ին: Այն չի ցանկանում պաշտպանական զենք մատակարարել և միևնույն ժամանակ թույլ չի տալիս Էստոնիայի նման պետություններին զենք մատակարարել մեզ»,- գրել է Կլիչկոն։ «Սա օգնություն ցույց տալու մերժում է և ընկերների դավաճանություն դրամատիկ իրավիճակում, երբ մեր երկրին սպառնում են ռուսական զորքերը մի քանի սահմաններից»,- ասել է Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարը։
Կարծիքներ