Վրաստանում հարձակվել են ՄԱՇ-ի գրասենյակի վրա. 3 անձ ձերբակալվել է

Վրաստանում հարձակվել են ՄԱՇ-ի գրասենյակի վրա. 3 անձ ձերբակալվել է

Վրաստանի Գորի քաղաքում ընդդիմադիր Միացյալ աշգային շարժում կուսակցության գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել. ձերբակալվել է երեք անձ: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, գրում է aliq.ge-ն։ «Հետաքննությունը հաստատեց, որ մեղավորները Գորիում վնասել են Միացյալ ազգային շարժման գրասենյակի ապակիները»,- նշված է ՆԳՆ հայտարարության մեջ: Գործի շուրջ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին կետով, ինչը ենթադրում է ուրիշի ապրանքը վնասել ու նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում