Գեղարքունիքի մարզում BMW-ն մի քանի պտույտ շրջվելով տապալել է քարե պարիսպն ու կողաշրջվել. կա զոհ

Գեղարքունիքի մարզում BMW-ն մի քանի պտույտ շրջվելով տապալել է քարե պարիսպն ու կողաշրջվել. կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:50 -ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝  բախվել  շինության քարե պարսպին, փլուզել այն և կողաշրջվել:  

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ ճամբարակի, մյուսը՝ Սևանի բժշկական կենտրոններ: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում