Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 19286 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 19286 նոր դեպք է գրանցվել, դրանց ընդհանուր թիվը կազմում է 6 882 827, հաղորդում է ТАСС-ը:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանում բուժում է ստանում 552 940 մարդ: Կորոնավիրուսից առողջացած ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 16 804-ով: Ընդամենն արդեն բուժվել է 6 148 250 մարդ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն աճել է 797-ով, իսկ նախորդ օրն այդ թիվը կազմել է 799 մարդ: Համավարակի ամբողջ ընթացքում վիրուսի հետևանքով մահացել է 181 637 մարդ:
Կարծիքներ