Գերիների հարազատները շարունակում են փակել Շիրակի մարզպետարանը
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, Խծաբերդում գերեվարվածների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ: Մարզպետարանի աշխատակիցներն այսօր չեն կարողացել գնալ աշխատանքի, նրանցից ոմանք էլ գերադասել էին մնալ մարզպետարանում, գիշերել գերիների հարզատների հետ:
Freenews.am-ը տեղեկացավ, որ գերիների հարազատները պարբերաբար հանդիպումներ ունենում են մարզպետի հետ, սակայն նրանց պահանջն այլ է՝ Գյումրիում հանդիում ՀՀ վարչապետի հետ և իրենց խնդրի հրատապ լուծում:
Հիշեցնենք, որ Խծաբերդի հատվածում գերի ընկած ավելի քան 5 տասնյակ տղաների ճակատագիրը դեռևս անհայտ է:
Կարծիքներ