Facebook-ը տուգանվել է 50.5 մլն ֆունտ ստեռլինգով` Giphy-ն գնելու համար

Facebook-ը տուգանվել է 50.5 մլն ֆունտ ստեռլինգով` Giphy-ն գնելու համար

Facebook-ը տուգանվել է 50.5 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ մրցակցության կարգավորող մարմնին բավարար կարեւոր տեղեկատվություն չտրամադրելու համար, որը հետաքննում էր Giphy հարթակի գնումն ընկերության կողմից, հայտնում է PA-ն:

Մրցակցության եւ շուկաների վարչությունը (CMA) գնման հետաքննությունը սկսել էր անցյալ տարվա հունիսին՝ գործարքի մասին հայտարարումից կարճ ժամանակ անց՝ «մրցակցության զգալի թուլացման» հետ կապված մտահոգությունների պատճառով: Սոցցանցի հետաքննության շրջանակներում կարգադրվեց երկու ձեռնարկություն առանձին չմիավորել մինչեւ եզրակացության գալը:

Ըստ հարկադիր կատարման սկզբնական հրամանի (IEO)՝ Facebook-ը նույնպես պետք է կարգավորողին իր համապատասխանությունը ցույց տվող թարմացումներ տրամադրեր, սակայն CMA-ը հայտարարել է, որ ընկերությունը, չնայած կրկնվող նախազգուշացումներին, զգալիորեն սահմանափակել է այդ թարմացումների շրջանակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում