ԱՀԿ-ն վերսկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութին հավանություն տալու հայտի քննարկումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացը: Այս մասին ասված է պատվաստանյութի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
«ԱՀԿ-ն հաստատել է, որ «Սպուտնիկ V»- ի հաստատման ընթացակարգը շարունակվում է և մտնում է եզրափակիչ փուլ։ ԱՀԿ-ի տեսուչների խումբը պետք է շուտով այցելի Ռուսաստան պատվաստանյութի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները հավաքելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ