Հատուկ տեխնիկա է ժամանել Մինսկի Անկախության հրապարակ
Հատուկ տեխնիկայի շարասյուն է ժամանել Մինսկի Անկախության հրապարակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ այս պահին հրապարակում մոտ մեկ տասնյակ մեքենա կա ներքին զորքերի անձնակազմով, ինչպես նաև ոստիկանական և շտապօգնության մեքեններ:
Հրապարակը շրջապատված է մետաղյա ցանկապատերով, որոնց երկայնքով շղթա են կազմել է ոստիկանները:
Միևնույն ժամանակ, հրապարակում այժմ իրավիճակը հանգիստ է, բողոքողներ չկան:
Կիրակի՝ օգոստոսի 6-ին, ժամը 14-ին, ընդդիմությունը նախատեսում է սկսել «Միասնության երթ» ակցիան: Բելառուսի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան ասաց, որ կարգուկանոն պահպանելու համար ջոկատների ու զինծառայողների թիվն ավելացվել է: Օրվա ընթացքում քաղաքի պողոտաները կփակվեն:
Կարծիքներ