Ժամը 10.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։
ՃՈ-ն ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ է արվում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Կարծիքներ