Գունագեղ որմնանկարներով զարդարված 2000-ամյա ռեստորանն այս ամառ կրկին կբացվի
Ացյալ տարի՝ հին հռոմեական Պոմպեյ քաղաքի փողոցներում, պեղումների արդյունքում հայտնաբերված 2000-ամյա ռեստորանն այս ամառ կբացվի, հայտնում է The Telegraph-ը:
«Թերմոպոլիումը», որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «տաք ըմպելիքների վաճառասեղան», առաջինն է այն 80-ից, որոնք լավ վիճակում հայտնաբերվել են պեղումների տեղում:
Վաճառասեղանը իր հռոմեացի հյուրերին առաջարկել է խխունջներ եւ տավարի միս, որոնց հետքերը հայտնաբերվել են պեղումների տեղում:
Օգոստոսի 12-ից այցելուների համար բաց կլինի նոր վաճառասեղանը, որը զարդարված է գունագեղ որմնանկարներով` խորը շրջանաձեւ տարաների համար բռնիչներով:
Պոմպեյը թաղվել է մոխրի մեջ, երբ մոտակա Վեզուվի հրաբուխը ժայթքել է մ.թ. 79 թ., որի հետեւանքով 2000-15000 մարդ է զոհվել։
Կարծիքներ