Գեորգի Թբիլին խնդրում է դադարեցնել հայ-ադրբեջանական արյունահեղությունը. (տեսանյութ)
Թբիլիսիում բնակվող Գեորգի Թբիլին յութուբյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտություններին: Տեսանյութում Գեորգի Թբիլին պատում է իր ընտանիքի մասին, նշելով՝ հայրը վրացի է, իսկ մայրը՝ հայ, սակայն իր համար ազգությունը կապ չունի: Թբիլին հորդորում է, որպեսզի վերջ դրվի հայ-ադրբեջանական ագրեսիային: Վերջինս խաղաղության կոչ է անում և խնդրում ՝ դադարեցնել սահմանին տեղի ունեցող արյունահեղությունը:
Հիշեցնենք, որ աշխարհի տարբեր երկրներում հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են Տավուշում տեղի ունեցած մարտերից հետո։ Հակառակորդը պարբերաբար գնդակոծություն էր իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ, այս պահին սահմանին հարաբերական անդորր է։
Մանրամասները՝ տեսանյությում
Կարծիքներ