Կիևում կանայք պահանջել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան
Կիևում կանայք երթի են դուրս եկել, նրանք Ուկրաինայի իշխանություններից պահանջել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:
Նշվում է, որ ցուցարարները երկուշաբթի՝ մարտի 8-ին, հավաքվել էին Ուկրաինայի մայրաքաղաքի Միխայլովսկայա հրապարակում:
Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից 2011 թվականի մայիսի 11-ին: Ուկրաինան ստորագրել է կոնվենցիան, բայց փաստաթուղթը դեռ չի վավերացվել:
Կարծիքներ