Կրկին հորդորում և պահանջում եմ, անհայտ աղբյուրներից չստուգված նյութեր մի տարածեք. Վիլեն Գաբրիելյան
Հարգելի ընկերներ այսօր համացանցը համեմատաբար մաքուր է կեղծիքից, և հետևաբար էմոցիոնալ ֆոնը ցածր է: Դա հենց այնպես չէ, դա ժանրի կանոններն են պարտադրում, առավել ևս, որ որոշակի բանակցային գործընթացներ կան Լեռնային Ղարաբաղում ու դրսերից հյուրեր: Սակայն դա չի նշանակում, որ գործընթացը ավարտված է և վաղը նորից փորձ չի արվելու այն ողողել կեղծիքով: Գործընթացը դինամիկ է և գործընթացի հիմնական, եթե չասեմ ամենակարևոր զենքերից մեկը հենց հոգեբանական գրոհներն են մարդու էմոցիաների վրա ներազդեցության նպատակով:
Կրկին հորդորում և պահանջում եմ, անհայտ աղբյուրներից չստուգված նյութեր մի տարածեք ելնելով ձեր էմոցիաներից:
Ձեր էմոցիաները չսզպելը, որքան էլ այն բարդ է նման իրավիճակներում, բացասական ազդեցություն ունի, ոչ միայն ձեր և ձեզ շրջապատող մարդկանց վրա, այլ նաև այլոց, քանզի համացանցը ազատ և բաց դաշտ է:
Եղեք՝ սթափ, զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Վիլեն Գաբրիելյան
Կարծիքներ