Անսու Ֆատին վիրահատվել է և բաց կթողնի 3-5 ամիս
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ծնկի վիրահատության է ենթարկվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի վիրահատությունը տևել է 1.5 ժամ: Այն հաջող է անցել:
Նախնական տվյալներով, Ֆատին բաց կթողնի 3-5 ամիս: Հարձակվողը մենիսկի վնասվածք էր ստացել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (5:2):
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Անսու Ֆատին մասնակցել է 7 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ:
Կարծիքներ