Երևանում և մարզերում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, կոտրվել են ծառեր
Հունիսի 18-ին` ժամը 10։40-ից 17։20-ը, Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Կապուտան գյուղում վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և կոտրվել են ծառեր։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:
Կարծիքներ