ՀՀ-ի իրականացրած հակակոռուպցիոն բարեփոխումները արժանացել են միջազգային բարձր գնահատականի․ Մինասյան
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2023 թվականին Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները արժանացել են միջազգային բարձր գնահատականի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հինգերորդ փուլի՝ Հայաստանին վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորը տրվել են հակաոռուպցիոն քաղաքականության մշակմանը։ Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից և համարվում է բավարար կատարողական ունեցող երկիր»,- ասաց Մինասյանը։
Կարծիքներ