Ադրբեջանը ներկայացնող ծանրորդը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 8 տարով

Ադրբեջանը ներկայացնող ծանրորդը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 8 տարով

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 8 տարով որակազրկել է Ադրբեջանը ներկայացնող ծանրորդ Բոյանկա Կոստովային՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար:

Կոստովայի՝ այս տարվա ապրիլին Եվրոպայի առաջնության ժամանակ հանձնած դոպինգ թեստը դրական է եղել։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է մետաբոլիտ ստանոզոլոլ։ Մոսկվայում նա ոսկե մեդալ էր նվաճել մինչև 59 կգ քաշային կարգում: Կոստովան 2015 թվականի աշխարհի չեմպիոն է ու Եվրոպայի քառակի չեմպիոն (2012, 2015, 2016, 2021):

Կոստովան նաև ավելի վաղ էր որակազրկվել, ինչի պատճառով բաց էր թողել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը, իսկ Լոնդոն-2012-ում նրա արդյունքները զրոյացվել էին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում