Չինական Ցինդաո քաղաքում հինգ օրվա ընթացքում 9 միլիոն մարդ կթեստավորվի
Չինական Ցինդաո քաղաքում հինգ օրվա ընթացքում 9 միլիոն մարդ կթեստավորվի կորոնավիրուսի ախտորոշման համար: Զանգվածային թեստավորումներն իրականացվում են արտասահմանից ժամանած կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոցի հետ կապված տասնյակ դեպքերի հայտնաբերումից հետո:
Երկիրը զգալի կերպով հսկողության տակ է առել վիրուսը: Դա կտրուկ հակադրվում է աշխարհի մյուս հատվածներին, որտեղ դեռ մեծ թվով դեպք կան եւ տարբեր աստիճանի խիստ սահմանափակումներ են գործում:
Ցինդաո քաղաքի առողջապահության հանձնաժողովը հայտնել է, որ հայտնաբերել է վեց նոր դեպք եւ վեց ասիմպտոմատիկ դեպք: Բոլոր դեպքերը կապված են եղել մեկ հիվանդանոցի հետ, հայտնում է Global Times պարբերականը:
Չինաստանի իշխանություններն այժմ զանգվածային փորձարկման ռազմավարություն ունեն` նույնիսկ այն դեպքում, երբ կորոնավիրուսի նոր կլաստերը համեմատաբար փոքր է թվում:
Առողջապահության ազգային հանձնաժողովը երկուշաբթի հայտարարել էր, որ «հինգ օրվա ընթացքում ամբողջ քաղաքը կթեստավորվի»:
Ցինդաոյի առողջապահության հանձնաժողովը հայտնել է, որ մոտ 114.862 մարդ, այդ թվում` բժշկական անձնակազմը եւ քաղաքային հիվանդանոցներ վերջերս ընդունված հիվանդները, արդեն ախտորոշման թեստեր են հանձնել, արդյունքները բացասական են:
Կարծիքներ