Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը. վարչապետ
Աշոցքում ավարտին է մոտեցել պուրակի կառուցման երկրորդ փուլը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 114 մլն դրամ է, որից 51 մլն-ը հատկացրել է Կառավարությունը:
3730 քմ տարածքով պուրակը հագեցվել է լուսատուներով, շատրվաններով, իրականացվել է կանաչապատում:
Աշոցքից Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 305 մլն դրամ է: 2023թ. Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 315 մլն դրամ, 2024-ի պետբյուջեով նախատեսվել է ևս 989 մլն դրամ:
Կարծիքներ