Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու-դպրոց

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու-դպրոց

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme - DP) թեկնածու-դպրոց։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀԱՊՀ հոգաբարձուների և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդների նախագահ Տիգրան Ավինյանը:

«Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ` դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։

«Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։

Գրառման մեջ նաև ասված է.

«Մեր դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա: Այնպես որ, դեռ մեծ անելիքներ ունենք լավագույն կրթական հաստատություն դառնալու ճանապարհին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում