Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների մի մասը ջրազրկված է

Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների մի մասը ջրազրկված է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 26-ին ժամը 11:30-ից դադարեցված է  Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1փող, 2փող, 2փող 1նրբ, 2փող 2նրբ, 2փող 3նրբ, 2փող 4 նրբ, 4փող, 4փող 4 նրբ հասցեների ջրամատակարարումը: Այն կվերականգնվի  19:00-ին:

Ժամը 12:30-ից 20:00-ն էլ դադարեցված է Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում