Խորեն Բայրամյանի գոլը նպաստել է «Ռոստով»-ի հաղթանակին

Խորեն Բայրամյանի գոլը նպաստել է «Ռոստով»-ի հաղթանակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ ընդունելով «Ռուբին»-ին` առավելության է հասել 5:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր և խփեց «Ռոստով»-ի առաջին գնդակը` 42-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ռոստով»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է և ունի 16 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում