Սակագնային քվոտա կկիրառվի 2022 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվող թռչնամսի նկատմամբ
![Սակագնային քվոտա կկիրառվի 2022 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվող թռչնամսի նկատմամբ](https://freenews.am/uploads/images/image_750x_61f2b34c6eacb.jpg)
Կառավարության որոշմամբ կկիրառվի սակագնային քվոտա 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80%, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25%, բայց ոչ պակաս, քան 0․2 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում։
Կարծիքներ