Ո՞րտեղ կկայանա Ուկրաինա-Հայաստան հանդիպումը

Որոշվել է, թե որտեղ է ընդունելու Ուկրաինայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները, հայտնում է Sport.ua-ն։
Մանավորապես Ազգերի լիգայի Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում: Ազգերի լիգայի Շոտլանդիայի հետ (սեպտեմբերի 26) խաղը կանցկացվի Կիևում՝ «Օլիմպիյսկի» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։
Կարծիքներ