Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է աշխատակիցների պատվաստումը կորոնավիրուսի դեմ
Երկաթուղայինների առողջությունը Ընկերության համար առաջնային խնդիր է: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկաթուղում շարունակում են գործել կանխարգելիչ միջոցներ, ինչը, սակայն, բավարար չէ մեր աշխատակիցներին COVID-19-ով վարակվելուց առավելագույնս պաշտպանելու համար:
Հավաքական իմունիտետի ձևավորման և հիվանդացության կանխարգելման համար Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է աշխատակիցների պատվաստման գործընթացը: Առաջին հերթին պատվաստումները կստանան ուղևորների հետ անմիջականորեն աշխատող մասնագետներ՝ ուղեկցորդներ, գնացքների պետեր, լոկոմոտիվային բրիգադներ, գանձապահներ:
Sputnik V պատվաստանյութի առաջին 60 դեղաչափերն արդեն տրամադրվել են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից: Ապագայում նման համագործակցությունը կշարունակվի, պատվաստումների գործընթացը կլինի շարունակական:
ՀԿԵ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի առողջապահության նախարարությանը` Ընկերության աշխատակիցների պատվաստումները կազմակերպելու հարցում օժանդակության համար:
Կարծիքներ