Մադուրոն նշել է ընդդիմության հետ բանակցություններ սկսելու պայմանները
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի, հուլիսի 12-ին, իր Twitter-ում հայտնել է, որ պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ որոշակի պայմանների դեպքում:
«Մենք երկխոսություն կսկսենք չորս պայմանով, առաջինը՝ Վենեսուելայի դեմ պատժամիջոցների վերացում, երկրորդ ՝ քաղաքական ուժերի կողմից պետական իշխանությունների ճանաչում, երրորդ՝ բռնության համընդհանուր մերժում, ներգրավում (երկխոսությունը. խմբ.) բոլոր ուժերի կողմից», – գրել է նա:
Կարծիքներ