Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի խուժան «զեկույցի» վերաբերյալ
Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների Արցախ այցելելուց հետո հրապարակած խուժան «զեկույցի» վերաբերյալ այս պահին Հայաստանը կարող է եւ պետք է առնվազն երկու բան անել.
1. ԱԳՆ պետք է հրավիրվեն Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները, որոնց պետք է հստակ ասել, որ անթույլատրելի աղավաղված այդ տեքստն ու նման այցն անընդունելի է եւ կասկածի տակ է դնում կառույցի անաչառությունը
2. Ժնեւում եւ Նյու Յորքում մեր ներկայացուցչությունները իրենց մտահոգություններով համանման ելույթ-տեքստեր պետք է ներկայացնեն կենտրոնակայանին:
Զուգահեռաբար, սարսափելի օրեր վերապրած մեր քաղաքացիների բանավոր եւ փաստական պատմությունները պետք է սկսել ակտիվորեն ներկայացնել միջազգային կառույցներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության կառույցների եւ մամուլի միջոցներով:
Հենց հիմա, այս պահին է գրվում արցախահայերի հայրենազրկման պատմությունը եւ իրականությունը փաստագրել-ներկայացնելու գործում չպետք է ջանք խնայել, հակառակ պարագայում ադրբեջանական հերթական կեղծիքաշարն է գերակայելու:
Արսեն Խառատյան
Կարծիքներ