Բաթումում հայտնվել են պատվաստման շարժական կետեր

Բաթումում հայտնվել են պատվաստման շարժական կետեր

Թբիլիսիից հետո պատվաստման շարժական կետեր են հայտնվել Բաթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սեպտեմբերի 1-ից Բաթումում քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հատուկ սարքավորված ավտոբուսներում:

Պատվաստման շարժական կետերը գտնվում են Ինասարիձե փողոցում, «Խոպա» շուկայի հարեւանությամբ եւ «Երազանքի քաղաքի» տարածքում: Պատվաստման շարժական կետերը լոկացիայի վայրերը փոխելու են ամեն օր, որպեսզի որքան կարելի Է ավելի շատ մարդ ընդգրկվի:

Աջարիայում ակտիվորեն ընթանում Է պատվաստման գործընթացը: Բացի կլինիկաներից, Բաթումում կորոնավիրուսի դեմ կարելի Է պատվաստվել երկու առեւտրի կենտրոններում եւ պետական համալսարանում:

Շրջիկ բրիգադները գնում են նաեւ Աջարիայի գյուղեր եւ պատվաստում ցանկացողներին: Ներկա դրությամբ Աջարիայում պատվաստում Է ստացել ավելի քան 146 հազար մարդ:

Ինչ վերաբերում Է տարածաշրջանի համաճարակաբանական իրադրությանը, ապա այստեղ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է ախտահարման 445 նոր դեպք, 735 մարդ ապաքինվել Է COVID-19-ից, ութ հոգի մահացել Է, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում