Նարեկ Մանասյանն ուրախ է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը Նարեկ Մանասյանը խոսել է առաջնության և կիսաեզրափակիչի մենամարտի մասին:
«Ուրախ եմ, Եվրոպայի այս առաջնությունում գրավեցինք երրորդ տեղը: Լավ մարտեր եմ անցկացրել: Կիսաեզրափակիչի մենամարտի մասին ասելիք չունեմ, ամեն ինչ անելու եմ ավելին հասնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մանասյանը:
Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալակիրներ` Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե:
Կարծիքներ