Փաշինյանը հանդիպել է Խաչիկի բնակիչների հետ, ծանոթացել առկա խնդիրներին

Փաշինյանը հանդիպել է Խաչիկի բնակիչների հետ, ծանոթացել առկա խնդիրներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մարտի 9-ին, աշխատանքային այցով եղել է Արենի համայնքում, հանդիպել Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ։

Այս մասին հայտնել են Արենիի համայնքապետարանից:

Վարչապետին ուղեկցել են  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Բնակիչները նախ շնորհակալություն են հայտնել բնակավայրի համար կարևոր որոշման`վարկերի ներման համար, ապա ներկայացրել իրենց առավել հուզող խնդիրները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում