ՃՏՊ Եղվարդի խճուղում․ կա տուժած

ՃՏՊ Եղվարդի խճուղում․ կա տուժած

Օգոստոսի 3-ին, ժամը 01:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ  մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ` Գ. Ա., ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Տ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայյի գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում